Փաշինյшնին և մшրզերում գործող նրш մանկլшվիկներին զգուշшցնում ենք Իշխшն Սшղաթելյան

ՀՅ Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայտարարություն:Նիկոլ Փաշինյանի ազգադավ բռնապետական ռեժիմը հոգեվարքի ցնցումների մեջ փորձելով երկարաձգել իր գոյությունը,բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների նկատմամբ,ովքեր հայրենադավ ու ծախու ռեժիմի անհապաղ հրաժարականն են պահանջում:

Փաշինյանին և մարզերում գործող նրա մանկլավիկներին,բռնակալի ապօրինի հրահանգներին հնազանդ և կամակատար դարձած որոշ ուժային կառույցների զգուշացնում ենք չհանդգնեք ահաբեկելով և ուժի սպառնալիքով լռեցնել համայնքների այն ներկայացուցիչներին ովքեր իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում իշխող խմբի և նրա վարչապետի ազգակործան քաղաքականության դեմ:Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ստահոդ լուրերի տարածումն ու կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկման դատապարտված փորձերը:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարներին,որոնք դեռ չեն միացել Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջին,գիտակցել հայրենիքի առջև իրենց քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվությունը և պահանջել ազգադավ կառավարության հրաժարականը Հայրենիքի փրկության շարժումը չի հանդուրժի ձեր նկատմամբ որևէ սպառնալիք և բռնի ուժի կիրառում Հայրենիքի փրկության շարժում 10 դեկտեմբերի 2020 թ

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика