Փաշինյանը փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր անձնական իշխանության կյանքը Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր փորձերը՝ շեղել մարդկանց խեղաթյուրելով իրականությունը և իր թիմակիցներին հերթով «փուռը» տալով։Այսօր քավության նոխազ դարձավ թերևս ամենա«չսիրված» ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Նախարարի մասին պատմելն ավելորդ է բոլորս լավ գիտենք,թե ինչպես այս անձնավորությունն արեց ամեն ինչ, որպեսզի նսեմացնի ազգային և հոգևոր գործոնը կրթության մեջ,փաստացի իրականացնելով ծրագրեր որոնք պետք է մեր երեխաներին դարձնեին՝անդեմ անհավատ,անհայրենիք,անսեռ և անհոգի ինչ-որ բիոզանգված

Սակայն հիմա այդ մարդու մասին չեմ ուզում խոսել,չնայած ինքն ունի իր մեղավորության մեծ բաժինը ազգային խայտառակության մեջ Այստեղ ավելի կարևոր է Փաշինյանի տակտիկան,որով նա փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր անձնական իշխանության կյանքը։Կարող եմ վստահ ասել միայն մի բան։Չի ստացվի, վստահ ասում եմ, չի ստացվի քանզի այն բուրգի գլխին որն ուղղակի ոչնչացրեց երկիրը, կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը, հետևաբար ամենագլխավոր մեղավորը և պատասխանատուն հենց ինքն է

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика