Քրքումով պատրաստված ըմպելիք թոքերը վիրուսներից պաշտպանելու համար

Շնչառական համակարգն ախտահարող վիրուսներից,այդ թվում նաև Covid-19-ի համավարակի հարուցիչ նոր կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկն առողջությունն ու իմունային համակարգն ամրապնդելն է,իսկ այս հարցում հիանալի օգնական կարող է լինել քրքումով պատրաստված ըմպելիքը գրում է med2.ru կայքը։Մասնագետներն այս ըմպելիքը խորհուրդ են տալիս խմել ամեն օր,քանի որ այն հիանալի միջոց է դիմադրողականությունը բարձրացնելու համար։ Քրքումը դարեր ի վեր հայտնի է,որպես համեմունք,որը բարելավում է օրգանիզմի պաշտպանական գործառույթները,որոնք թուլանում են քրոնիկ հիվանդությունների դեպքում Սա է պատճառը,որ քրքումով ըմպելիքը հատկապես օգտակար է տարեցների համար, որոնց օրգանիզմը շատ ավելի վատ է դիմակայում ախտածին տարրերին։

Քրքումը գործում է որպես բնական իմունախթանիչ,ուստի հիանալի միջոց է տարատեսակ վարակների տարածման շրջանում օրգանիզմ պաշտպանելու համար։Ավելին այն կարելի է կիրառել ոչ միայն որպես բուժիչ ըմպելիքի բաղադրիչ,այլև որպես յուրահատուկ համեմունք՝ավելացնելով տարբեր ուտեստներին, թխուկներին և անգամ քաղցրավենիքին։Քրքումը կարելի է գտնել նաև դեղատներում որտեղ այն վաճառվում է դեղապատիճների տեսքով։Այն չի առաջացնում կողմնակի բարդություններ, ուստի անվնաս է անգամ ալերգիկ ասթմայով ու բրոխաբորբով հիվանդների համար։

Փորձը ցույց է տվել,որ այս համեմունքով պատրաստված բուժիչ ըմպելիքը շատ արդյունավետ է բորբոքումների,լյարդի հիվանդությունների աղիների աշխատանքի խանգարուների ու շնչառական համակարգի հիվանդությունների դեպքում, ուստի այն խորհուրդ է տրվում ներառել ամենօրյա սննդակարգի մեջ։Այն պատրաստելու համար հարկավոր է ընդամենը մի քանի րոպե և բաղադրիչներ,որոնք կարելի է գտնել յուրաքանչյուրի խոհանոցում։Հարկավոր է ոչ շատ տաք կաթին ավելացնել մեկ թեյի գդալ մեղր մեկ թեյի գդալ քրքում և մի փոքր կարագ, այնուհետև լավ խառնել և խմել ըմպելիքը գոլ վիճակում։ Ցանկության դեպքում կարելի է կենդանական ծագման կաթը փոխարինել բուսական ծագման կաթով, օրինակ՝ նշի կամ կոկոսյան ընկույզի կաթով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика