Այս բաղադրությունը բուժական նպատակներով կիրառվել է դարեր ի վեր և զուր չէ որ մեղրը անվանել են աստվածների ուտելիք

Բաղադրատոմսի տարրերն են մեղրն ու դարչինը,որոնց հիասքանչ միացությունը բարենպաստ ու բուժիչ ազդեցություն է ունենում մեր օրգանիզմի վրա`բուժելով մի շարք հիվանդություններ և խանգարումներ,ինչպես օրինակ`սրտի կաթվածի,խոլեստերինի դեպքում և կանխում է մրսածությունն ու քաղցկեղը

Այս բաղադրությունը բուժական նպատակներով կիրառվել է դարեր ի վեր և զուր չէ որ մեղրը անվանել են «աստվածների ուտելիք»,իսկ դարչինի հատկություններն էլ ավելի նպաստավոր են դառնում երբ համակցվում են մեկ այլ բաղադրիչի հետ:Positive-ը ներկայացնում է այն հիվանդությունները,որոնց ժամանակ օգտակար է մեղրի ու դարչինի խառնուրդը

Արթրիտ Արթիտով տառապող մարդիկ օրական երկու անգամ`առավոտյան և երեկոյան, պետք է մեկ բաժակ ջրում 2 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ դարչին լուծեն և ըմպեն

Բշտիկներ Այս պարագայում անհրաժեշտ է խառնել 3 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ դարչին`մածուցիկ խառնուրդ ստանալով,որն էլ պետք է քսել բշտիկների և կարմիր հատվածների վրա երեկոյան քնելուց առաջ:Արդյունքը նկատելի է երկու շաբաթ կանոնավոր օգտագործումից հետո

Միզապարկի բորբոքում 2 թեյի գդալ դարչինը և 1 թեյի գդալ մեղրը մեկ բաժակ գոլ ջրում լուծելով և ըմպելով կարելի է վերացնել միզապարկում առաջացած մանրէները

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика