Գիշերային աշխատանքը ավելորդ քաշի է հանգեցնում

Գիշերային ժամերին աշխատող կամ ժամային տարբեր գոտիներ ունեցող երկրներ հաճախակի ճամփորդող մարդկանց մոտ աղիների բորբոքում ավելի հաճախ է լինում,ինչպես նաև մեծ է ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը:Նման եզրահանգման են եկել Պորտուգալիայի գիտնականները,գրում է Eurekalert –ը:

Հետազոտողների տվյալների համաձայն՝աղիների առողջության վրա ազդող ILC3 խմբի իմունային բջիջների գործառույթները գտնվում են ուղեղի ուղիղ վերահսկողության տակ:

Այդ պատճառով, հանգստի բացակայությունը կամ քնի ժամերի փոփոխությունը լուրջ հետևանքների կարող են հանգեցնել առողջության համար:Եթե մարդը հանգստի ոչ լիարժեք ռեժիմ ունի, ապա ILC3 իմունային բժիջներն օրգանիզմում պակասում են: Դա ազդում է աղիների ճիշտ աշխատանքի վրա, ինչն էլ մարդու մարմնում ճարպերի կուտակման է բերում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика