Կենդանակերպի նշանների թերությունները

Խոյ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ անհամբեր են:Եթե ինչ-որ բան են ուզում ապա դա նրանց պետք է մատուցվի անհապաղ:Նրանք երբեմն կարող են շատ անտակտ լինել թեպետև դա համառորեն չեն ուզում նկատել:Մտածեք թե ինչպես է նման վարքագիծը նայվում կողքից ու կհասկանաք,որ գլխով պատ քանդելու սկզբունքը միշտ չէ որ աշխատում է:Դրա համար էլ եթե ուզում եք հաջողակ դառնալ զինվեք համբերությամբ:Հաջողակ կարիերան ձեր երազանքի ավտոմեքենայի ձեռքբերումը և այլ բաներ ժամանակ ու համբերություն են պահանջում:Ամեն ինչ կլինի,պարզապես ոչ հիմա ու ոչ այսօր:Ոտքերը գետնին մի խփեք ու մի շփոթվեք,որ հետո չզղջաք բաց թողնված հնարավորությունների համար

Ցուլ Սեր և փող Ահա թե միշտ ինչ են ցանկանում այս նշանի ներկայացուցիչները և նրանց համար միշտ ամեն բան քիչ է:Ցուլն աընդհատ մրթմրթում է ու դժգոհ է քանի որ միշտ ինչ-որ բան չունի:Ելք հետևյալն է Պետք է սովորել բավարարվել այն ամենով,ինչ ունեք այլապես ռիսկի եք դիմում վերածվել ծեր փնթփնթանի արդեն 25 տարեկանում:Հիշեք որ ամենակարևոր բաները փողով չես գնի:Եվ այդ ամենը դուք ունեք՝արև անցորդի ժպիտ,լավ ֆիլմ,բարի ընկեր:Ուրախությունը մանրուքների մեջ է թաքնված

Երկվորյակներ Երկվորյակները տարբեր են լինում,բայց մի գիծ նրանց մոտ անփոփոխ է մնում Նրանց չի բավականացնում տակտն ու հասկանալու կարողությունը:Այս նշանի ներկայացուցիչներին թվում է որ իրենք միշտ ճիշտ են իսկ մնացածները ընդհակառակը,սխալ:Այնպես որ,Երկվորյակին չի խանգարի ավելի շատ հասկանալու ունակություն ցուցաբերել Յուրաքանչյուր մարդ աշխարհը տեսնում է յուրովի և դրա մասին չպետք է մոռանալ:

Այծեղջյուր Ի դեպ Այծեղջյուրը Կենդանակերպի ամենահուսալի ու ազնիվ նշանն է:Խնդիրն այն է որ որպես կանոն նրանք ավելի շատ իրենց մասին են հոգ տանում քան ուրիշների Եվ ոչ այն պատճառով,որ չեն հարգում կամ չեն սիրում մարդկանց Բոլորովին ոչ:Պարզապես այդպես է ստացվել:Դրա համար էլ բնավորության այդ գիծը չէր խանգարի մի փոքր խմբագրել Այս նշանի ներկայացուցիչներին չէր խանգարի նաև մի փոքր ավելի վճռական լինել երբ հարցը վերաբերում է ամուսնությանը:Քիչ մտածեք ու ավելի շատ արեք

Ջրհոս Այս նշանի ներկայացուցիչներին չի բավականացնում համբերությունն ու ինքնատիրապետումը:Բացի դրանից նրանք հաճախ են հայացք գցում նրան, թե ով ինչ է մտածել կամ ասել:Սա ձեր կյանքն է ու դուք պետք է որոշեք թե այն ինչպիսին պետք է լինի:Ուրիշները թող զբաղվեն իրենց գործերով:Ձեզ չի խանգարի մի փոքր առողջ եսասիրություն ունենալ:Առաջին հերթին մտածեք այն մասին թե ինչ եք ուզում դուք ինքներդ: Բոլորին օգնելը լավ է,բայց փորձեք դրանով զբաղվել առանց ավելորդ ֆանատիզմի:Նկատեք,որ դա ձեզ հարգանք չի ավելացնի: Օգնեք բացառապես նրանց,ովքեր արժանի են ձեր հարգանքին ու աջակցությանը

Ձկներ Ձկներին չէր խանգարի ավելի հավաքված ու կազմակերպված լինել:Հենց որ նրանք դա հասկանան իրենց ցանկացած իրավիճակում կզգան այնպես,ինչպես ձուկը ջրում:Ձեզ ինչ-որ բան ձեռք չի տալիս:Դուք այլ կերպ եք մտածում:Ուրեմն ձեր կարծիքը բարձրաձայն արտահայտեք:Չէ որ դուք օվկիանոսի հատակին չեք,ու ձեզ անպայման կլսեն:Իսկ դա նշանակում է,որ կարձագանքեն:Մարդիկ չեն կարողանում մտքեր կարդալ ինչպես ձեզ է թվում:Դրա համար լուռ տառապել անհասկացվածությունից ու լռել լավագույն որոշումը չէ:

Խեցգետին Խեցգետնին չեն բավականացնում սառնասրտությունն ու զսպվածությունը:Հենց ինչ-որ բան այնպես չի ընթանում ինչպես իրենք են մտածել,անմիջապես հետևում է կատաղության բռնկումն ու նյարդային վիճակը:Պահպանեք ձեր սիրտն ու նյարդերը,այս «տաք» նշանի հարգելի ներկայացուցիչներ:Աշխատեք զբաղվել նրանով ինչը թույլ է տալիս լարվածությունը թուլացնել Գրանցվեք նկարչության կուրսերի, համերգ գնացեք կամ թատրոն:Կարելի է նաև նստել բազմոցին ու սիրելի ֆիլմը նայել Հասկացեք,որ կյանքում միշտ չէ,որ այնպես է լինում ինչպես դուք եք ուզում:Եվ ոչ միայն ձեզ մոտ այլև առանց բացառության բոլոր մարդկանց մոտ:

Առյուծ Համեստությունն ու Առյուծ արքան իհարկե միմյանց բացառող բաներ են բայց եթե ուզում եք երջանիկ լինել ստիպված եք բնությանը հակառակ գնալ:Առյուծին չի խանգարի սովորել համեստ ապրել ու փողն աջ ու ձախ շաղ չտալ Հատկապես երբ այն առանց այդ էլ չի բավականացնում:Այս նշանի ներկայացուցիչներն ինքնաբավ են,եսակենտրոն բայց ոչ վերջացած եսասերներ: Նրանք պարզապես,չգիտես ինչու,որոշել են որ Տիեզերքի կենտրոնն են,իսկ ուրիշները հենց այնպես ջերմանում են իրենց փառքի շողերի ու փառահեղության ներքո:Հենց որ Առյուծը հասկանա,որ դա այդպես չէ,այլ մարդկանց հետ հարաբերությունները կկարգավորվեն:Իսկ դա նշանակում է որ կհասնեն նաև կարիերայի գագաթնակետին,որի մասին երազում են,ու կգտնեն իրենց սերը:Հակառակ դեպքում նրանք կմնան հպարտ միայնության մեջ և առանց փողի

Կույս Կույսերը պետք է հասկանան որ բոլոր մարդիկ տարբեր են:Ինչ-որ մեկն իր ողջ կյանքում ընդամենը երկու գիրք է կարդացել իսկ մեկ ուրիշն էլ երեք համալսարան է ավարտել:Ինչ-որ մեկն աշխատում է իր վրա իսկ մյուսներն էլ բավարարվում են պարզ կյանքով:Կրթությունը շատ կարևոր է ինքնակրթությունը նույնպես բայց չպետք է թերագնահատել մարդկանց ովքեր սովորելու կատարելագործվելու ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել:Այդ պատճառով էլ մի շտապեք քննադատել մարդկանց անկիրթ ու ոչ զարգացած լինելու համար:Չէ որ դուք գիտեք որ գրքի մասին կազմով չեն դատում:Բոլոր մարդիկ չեն որ նույնքան պերֆեկցիոնիստ են,որքան դուք: Ամեն մարդ չի որ հունից դուրս է գալիս միայն այն պատճառով,որ գրիչներն ու տետրերը սեղանին համաչափ չեն դասավորված:Հենց որ գիտակցեք այս պարզ ճշմարտությունը կյանքն ավելի թեթև կլինի:Համենայն դեպս գոնե սթրեսները հաստատ կքչանան:

Կշեռք Ձեզ չի բավականացնում վճռականությունը օպերատիվությունն ու խիզախությունը:Այն որ Կշեռքներն ամեն բան մինչ վճիռ կայացնելը հարյուր անգամ մտածում են գովելի է սակայն, սիրելիներս,չէ որ դուք ժամանակ եք կորցնում:Մինչ դուք տատանվում եք ուրիշները գործում են ու հաջողության հասնում:Դրա համար էլ արագացրեք:Պետք է նաև շատ շփվեք:Եթե դուք մարդկանց մոտ չբարձրաձայնեք ձեր մտքերն ու կասկածները նրանք այդպես էլ ձեզ չեն լսի հավանաբար չեն էլ նկատի:Իսկ դուք հաստատ դա չեք ուզում:

Կարիճ Կարիճներին չեն բավականացնում հանդուրժողականությունն ու հանգստությունը Երբեմն նրանց կատաղեցնում է տառացիորեն ամեն ինչ:Պետք է սթափվել այլապես դուք այդպես կարող եք վաստակել ինֆարկտ կամ պսիխոզ Հանգստացեք:Եթե ինչ-որ մեկը ձեզ հոգնեցնում կամ նյարդայնացնում է,պարզապես անտեսեք նրան:Ձեզ ոչինչ հունից չի հանի,քանի դեռ դուք ինքներդ թույլ չեք տվել,որ դա տեղի ունենա:Բայց դա չի նշանակում որ դուք վերին ատյանի ճշմարտություն եք իսկ շուրջբոլորը հիմարներ ու թերուսներ են:Եթե դուք ինչ-որ մեկի հետ համաձայն չեք պարտադիր չէ նրան «ոչնչացնել»:Կարելի է պարզապես չհամաձայնել:

Աղեղնավոր Այս նշանի ներկայացուցիչները մինչև խոր ծերության են հասնում իրենց հոգու խորքում այդպես էլ մնալով դեռահասներ:Նրանք միշտ իրենք իրենց մեջ փնտրում են Ճշմարտությունը:Գտնում են նորից մի կողմ նետում: «Հետաքրքիր» ժամանց է եթե դուք դեռ մի քանի կյանք էլ պահուստավորած ունեք իսկ եթե ոչ`հասունանալու ժամանակն է:Պարտադիր չէ փորձել ձևափոխել ողջ աշխարհը և բոլոր մարդկանց: Ավելի լավ է զբաղվեք ձեր կյանքով:Զուր տեղը մի վատնեք ձեր ուժերն ու էներգիան այն բաների վրա որոնք ձեզ հետ ոչ մի կապ չունեն: Ուրիշ մարդիկ իրենք գլուխ կհանեն իրենց խնդիրներից:Առաջին հերթին ձեր մասին մտածեք առավել ևս որ ձեր սիրելի զբաղմունքը մտածելն ու փիլիսոփայելն է:

Այծեղջյուր Այծեղջյուրներին չի խանգարի սովորել գնահատել սեփական ժամանակն ու այլ մարդկանց:Նրանք սիրում են երազել ու պատկերացնել թե որքան լավ կլիներ ինչ-որ բան անելը սակայն իրենց վրա պատասխանատվություն վերցնել չեն շտապում:Հանգամանորեն ամեն ինչ տարիներով նախապատրաստելն ու յուրաքանչյուր մանրուք լավ քննարկելը լավագույն որոշումը չեն:Եթե ինչ-որ բան եք որոշել արեք:Սխալվել եք,համապատասխան եզրակացություններ արեք ու ամեն բան սկզբից սկսեք Չէ որ կյանքը մեկն է:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика