Անժելա Սարգսյանը շնորհավորելով հայրիկի ծննդյան տարեդարձը գրառում է արել նաև ներսիս կուտակվածից, դժբախտությունից ու խայտարակությունից հետո հոր վերաբերմունքի մասին

Դերասանուհի Անժելա Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով հայրիկի ծննդյան տարեդարձը։

«Այսօր ինձ կյանք պարգևած և այդ կյանքը պահպանած մարդու ծննդյան օրն է։ Հայրս ունի ընդհամենը 4-րդ դասարանի կրթություն (շատ վաղ տարիքից ստիպված է եղել աշխատել), բայց հզոր տրամաբանություն։ Ահավոր կարդացող մարդ, որ հայոց պատմության մասնագետների հետ կարող է հավասարը հավասարի հետ վիճել։ Մինչև դպրոց գնալս, կան գրքեր՝ Հովազաձորի գերիները, Մոբիդիկ, որ իմ և քրոջս համար հայրս է կարդացել (պառկում էինք իր թևերի վրա քնելուց առաջ)։

Դպրոցում ստիպում էր, որ գերազանց սովորենք, այնուհետև 4-րդ դասարանի կրթությամբ մարդը բարձրագույն կրթություն տվեց իր 3 երեխաներին։ Հիմա կասեք նորմալ է, բոլորն են էդպիսին։ Բայց իմ պապան ավելի հզոր է, քան ցանկացած ադաթ կամ թասիբ։ Երբ իր աղջկա կյանքում դժբախտությունն ուղղորդվեց խայտարակությամբ, ինքը չպահեց իրեն շարքային հայ տղամարդու պես, մաքրելով իրեն խայտարակությունից՝ մերժելով կամ արհամարհելով իր զավակին (սա լավագույն դեպքում, ոմանք նույնիսկ սպանում են իրենց «պատվի» համար)։

Այլ կոտրված կյանքով աղջկան իր 5 տարեկան բալիկի հետ առավ իր թևի տակ, պաշտպանեց, կերակրեց, վերականգնեց ու ամրացրեց ներսով, հետո թևեր տվեց նոր թռիչքի, ինչի համար ամբողջ կյանքս շնորհակալ եմ իրենից ու Աստծուց։ Անհայրությունը սարսափելի խնդիր է մեր հասարակության մեջ։ Երեխաները որբանում են հորից, հատկապես աղջիկները (երեխայի ողնաշարը հայրն է)։

Այսօր ինչքան փշրված կյանքով մեծահասակներ կան, որոնց ողնաշարը կոտրված ա դեռ մանկուց։ Եվ ինչքան հիմար կանայք կան, որ իրենց երեխաներին օգտագործում են նախկին ամուսնուց վրեժ լուծելու համար՝ չհասկանալով, որ կոտրում են երեխայի պաշտպանվածության զգացողությունը (սա ուղղակի ներսիս կուտակվածից)։

Պապ ջան, շնորհավորում եմ քեզ առաջին հերթին մարդ և հայր լինելու համար, թող օրհնված լինես երկար կյանքով և առողջությամբ։ Իսկ հետո էլ երկինքը ժառանգես մեծ պտուղներով»,- գրել է նա։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика