5 կանոն որոնց հարկավոր է անպայման հետևել տզի խայթելու դեպքում

Տարվա շոգ եղանակներին տզերն ակտիվանում են, ուստի հարկավոր է շատ զգոն ու ուշադիր լինել խայթոցից խուսափելու համար։ Տզերից պաշտպանվելու համար առաջին հերթին հարկավոր է կրել փակ հագուստ և հնարավորության դեպքում կիրառել այս միջատներին վանող հատուկ նյութեր, սակայն լինում են դեպքեր, երբ անգամ մասնագետների բոլոր խորհուրդներին հետևելը բավական չի լինում այս կենդանիների խայթոցներից խուսափելու համար։

Տզերը հոդվածոտանիների տիպի սարդակերպների դասի մանր կենդանիներ են, որոնք մարդու համար վտանգավոր բազմաթիվ հիվանդությունների հարուցիչների փոխանցող են։ Դրանց խայթոցը կարող է շատ վտանգավոր լինել, սակայն ոչ պակաս վտանգավոր է նաև նման պարագայում սխալ քայլերի ձեռնարկումը, ուստի մասնագետները ներկայացրել են մի քանի խորհուրդ և նշել, թե ինչ չի կարելի անել տզի խայթելու դեպքում։

Չի կարելի տզին յուղ, թուք կամ սպիրտ քսել Կա տարածված կարծիք, որ տզի խայթոցի դեպքում հարկավոր է այդ հատվածին (այդ թվում նաև տզի վրա) յուղ, թուք կամ սպիրտ քսել՝ զրկելով կենդանուն մարմնի վրա եղած շնչառական անցքերով շնչելու հնարավորությունից և դրանով իսկ ստիպելով պոկվել մաշկից, սակայն գիտականորեն երբևէ չի ապացուցվել, որ այս մեթոդն արդյունավետ է։ Նման սխալ մեթոդի կիրառման փոխարեն հարկավոր է փրձել զգուշորեն հեռացնել տզին։

Հարկ է հիշել, որ եթե տիզն արդեն իսկ խայթել է, ապա պետք չէ սպասել մինչ այն պոկվի մաշկից։ Փոխարենը հարկավոր է միջատին հայտնաբերելուն պես փորձել դուրս բերել մաշկից՝ կիրառելով հասարակ թել կամ հատուկ ունելի, որը կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատնից։ Հնարավորության դեպքում հարկավոր է դուրս բերել տզին ամբողջությամբ և թույլ չտալ, որ կենդանու գլուխը մնա մաշկի տակ, քանի որ հենց այդ հատվածում են գտնվում թքագեղձերը որոնցում կարող են վիրուսներ պարունակվել։ Եթե միջատին առանց վնասելու դուրս բերել չի հաջողվել, ապա հարկավոր է մաշկի տակ մնացած հատվածը դուրս բերել ասեղի միջոցով՝ նախապես ախտահանելով ասեղը։

Չի կարելի սատկացնել կամ դեն նետել խայթած տզին Տիզը մաշկից հեռացնելուց հետո այն հարկավոր է զգուշորեն դնել որևէ սրվակի կամ տարայի մեջ և տանել լաբորատոր հետազոտության։ Ցանկալի է տզին լաբորատորիա տանել նույն օրը, սակայն եթե նման հնարավորություն չկա, ապա կարելի է պահել միջատին փակ տարայի մեջ մինչև երեք օր։ Հարկ է հիշել, որ տզի լաբորատոր հետազոտությունը շատ կարևոր է, քանի որ այն կարող են հսկայական քանակությամբ վիրուսային հիվանդությունների հարուցիչների փոխանցող լինել։

Այս հետազոտությունը թույլ կտա պարզել՝ կարող է արդյոք այն վարակման պատճառ դառնալ, թե ոչ։ Տզերով փոխանցվող ամենավտանգավոր հիվանդություններն են էնցեֆալիտն ու բորելիոզը։ Տզային էնցեֆալիտը կարող է հանգեցնել այնպիսի լուրջ բարդությունների, ինչպիսին են լուծանքը (պարալիզ) կամ տեսողության ու լսողության կորուստը։ Տզային բորելիոզի կամ Լայմի հիվանդության դեպքում սխալ բուժումը կամ բուժման բացակայությունը կարող է հանգելնել հոդերի, սրտամկանի, տեսողության ու լսողության հետ կապված լուրջ խնդիրների։

Պետք չէ անմիջապես դիմել վարակաբանին Շատերը տզի խայթոցից հետո անմիջապես դիմում եմ բժշկին հնարավորինս շուտ հավանական խնդիրը հայտնաբերելու համար, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս մի փոքր սպասել։ Հարկ է հիշել, որ նախ հարկավոր է տզին տանել լաբորատոր հետազոտության և դիմել մասնագետին միայն հետազոտության արդյունքներն ստանալուց հետո։ Եթե հետազոտության արդյունքում տզի մեջ հայտնաբերվել են վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ, ապա մասնագետը կարող է նշանակել հակաբիոտիկների պրոֆիլակտիկ կուրս, իսկ տզային էնցեֆալիտի հավանականության դեպքում՝ հակաէնցեֆալիտային իմունոգլոբուլին։

Պետք չէ խայթելուց անմիջապես հետո արյան անալիզ հանձնել Տզի խայթելուց անմիջապես հետո արյան անալիզ հանձնելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն անարդյունավետ ու անիմաստ կլինի։ Հարկ է հիշել, որ անգամ վարակման դեպքում արյան մեջ հակամարմիններն ի հայտ կգան միայն 2-3 շաբաթ անց։ Օրգանիզմի պաշտպանական պատասխանի դինամիկային հետևելու համար բժիշկը կարող է երկրորդ անալիզը նշանակել առաջին հետազոտությունից 3 շաբաթ անց։

Չի կարելի անուշադրության մատնել վտանգավոր ախտանշանները Ոչ մի դեպքում չի կարելի անտեսել ախտանշանները, որոնք կարող են ի հայտ գալ խայթելուց անգամ մեկ ամից հետո։ Եթե մաշկին ի հայտ է գալիս օղակաձև էրիթեմա (մաշկի կարմրածություն խայթած հատվածի շուրջը) կամ 3-30 օրվա ընթացքում բարձրանում է մարմնի ջերմաստիճանը (մինչև 38-40°С), ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին և տեղեկացնել տզի խայթելու մասին, որպեսզի մասնագետը կարողանալ նշանակել համապատասխան բուժումը։

Նյութի աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика