5 որակները որոնք կօգնեն լեզու գտնել ցանկացած մարդու հետ

Էմպատիան ուրիշ մարդուն հասկանալու, զգալու և կարեկցելու կարողությունն է։ Այն կարող է ձեզ համար ուղի հարթել էլ ավելի վստահելի շփման համար, և որպես վերջնարդյունք՝ նաև հաջողության։ Երկար ժամանակ այս կարողությունը համարում էին բնատուր և հասու միայն քչերին։ Սակայն Հարվարդում իրականացված հետազոտության հեղինակ Հելեն Ռեյսը կարծում է, որ էմպատիան որակ է, որը կարելի է սովորել և զարգացնել։

Ռեյսը մշակել է էմպատիայի մարզման սեփական մեթոդաբանությունը, որը հիմնված է նեյրոբիոլոգիայի ոլորտում իրականացված հետազոտությունների վրա։ Այսպես ահա այն 5 որակները, որոնց վրա հարկավոր է աշխատել, որպեսզի կարողանաք լեզու գտնել ցանկացած մարդու հետ։

Տեսողական կոնտակտ ապահովելու կարողություն Բոլորին է հայտնի «Աչքերը հոգու հայելին են» ասացվածքը, և այն միանգամայն ճիշտ է։ Ռեյսը խորհուրդ է տալիս կարևոր հանդիպումներն անցկացնել առերես։ Այն թույլ կտա որսալ այն ոչ վերբալ մանրուքները, որոնք դուք ոչ մի դեպքում չէիք կարող հասկանալ միայն զրուցակցի խոսքը լսելիս։

Դիմախաղի միջոցով էմոցիաների տարբերակում Մեր ուղեղում և նյարդային համակարգում ամուր «կարած» է զրուցակցի դեմքի արտահայտությունն ավտոմատ կրկնելու կարողությունը։ Եվ երբ ինչ-որ մեկը մեզ ժպտում է, ապա մենք գրեթե միշտ պատասխան ժպտում ենք նրան։ Մենք դա անում ենք ենթագիտակցաբար։ Մենք նաև կարողանում ենք տարբերակել կեղծ և իրական ժպիտը։ Դեմքի մկաններն ավելի քիչ են ստում, քան բառերը։

Վստահություն առաջացնող դիրք պահելու կարողություն Խոսակցության ժամանակ նստեք ուղիղ և ձիգ։ Այսպիսի դիրքը վկայում է երջանկության կամ ինքնավստահության մասին։

Ընդհանուր էմոցիոնալ ֆոնը ճանաչելու կարողություն Սա իրոք շատ կարևոր կարողություն է։ Միշտ ուշադրություն դարձրեք, թե ինչ էմոցիոնալ վիճակում է գտնվում զրուցակիցը։ Դժվար թե կարողանաք ընդհանուր լեզու գտնել, եթե չկարողանաք հասկանալ, թե ինչ էմոցիոնալ վիճակում է գտնվում այդ պահին ձեր զրուցակիցը։

Իրոք լսելու կարողություն Ըստ Ռեյսի՝ էմպատիկ լսել նշանակում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել տվյալ մարդու վրա, հասկանալ նրա զգացմունքները և պատասխանել կարեկցելով և առանց քննադատելու։ Օրինակ՝ աշխատեք ոչ մեկի հետ չխոսել այն ժամանակ, երբ գտնվում եք այսպես կոչված «կարմիր հատվածում»։ Երբ վեճի ժամանակ զգացմունքները կուտակվում են, ետ քայլ կատարեք։ Մի ընդհատեք զրուցակցին։ Եթե պահպանեք այս օրենքները, ապա կտեսնեք, որ վիճաբանության ժամանակ կրքերը միանգամից կհանդարտվեն։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика