7 հզոր բնական միջոց սեզոնային ալերգիաների դեմ պայքարելու համար

Սեզոնային ալերգիաները կարող են բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, սակայն կան մի շարք օգտակար բնական միջոցներ, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել ալերգիայի ախտանշանները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Անանուխով թեյ Անանուխով թեյն օժտված է հզոր հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ օգնում է մաքրել քթի խոռոչը կուտակված լորձից: Սակայն այս թեյը խորհուրդ չի տրվում տալ երեխաներին, քանի որ մեթոլի պատճառով այն կարող է հանգեցնել շնչահեղձության:

Աղաջուր Սա ալերգիայի դեմ պայքարի ամենատարածված միջոցներից մեկն է: Այն ոչ միայն մաքրում է շնչառական համակարգը լորձից ու խորխից, այլև ազատում է գրգռումից ու բորբոքումներից: Պարզապես հարկավոր է կաթսայով ջուրը եռացնել, ավելացնել մեկական ճաշի գդալ կերակրի աղ ու ծովի աղ, թողնել լուծույթը սառչի, այնուհետև օգտագործել քթի խոռոչի լվացումների համար:

Խնձորի քացախ Խնձորի քացախը հայտնի է լորձի արտազատումը կարգավորելու և ավշային համակարգը մաքրելու իր հատկություններով: Պարզապես հարկավոր է մի բաժակ գոլ ջրին ավելացնել մի գդալ քացախ և խմել խառնուրդն օրական 2-3 անգամ:

Մեղր Մեղրն ամրապնդում է իմունային համակարգը՝ պաշտպանելով օրգանիզմն ալերգիկ ռեակցիաներից: Պարզապես հարկավոր է օրական մեկ թեյի գդալ մեղր օգտագործել:

Նվենու (эвкалипт) յուղ Այս յուղը հիանալի միջոց է քթի փակվածությունից ազատվելու և շնչուղիները մաքրելու համար: Բացի այդ, այն օժտված է հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ օգնում է խուսափել ալերգիայի սրացումից:

Եղինջ Եղինջն ազդում է որպես բնական հակահիստամինային միջոց: Այն կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ կանաչ թեյի հետ համադրած:

Բնական համեմունքներ Ալերգիայի դեմ հիանալի միջոց են նաև բնական համեմունքները, ուստի կարելի է ամենօրյա սննդակարգը հարստացնել կոճապղպեղով, մանանեխով, ծովաբողկով, ինչպես նաև շաղգամով, սխտորով ու սոխով:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT BLOG
Яндекс.Метрика